ԶԼՄ-ներին «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելը բացասաբար է ազդում նրանց անկախության վրա: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների անկախության կարեւոր երաշխիքը միշտ եղել է նրանց միասնությունը, իսկ նրանց խմբերի  բաժանելը չի կարող չազդել նրանց անաչառության վրա: «Տեղեկատվական ոլորտում իրավիճակը նորմալ չէ:

ԶԼՄ-ի ֆինանսավորման թափանցիկության խնդրի մասին Աննա Հակոբյանի հայտարարությունը, իսկ խոսքը ֆինանսավորման այն հատվածի մասին է, որը, ըստ նրա, չի արտացոլվում զեկույցներում, ինչպես նաեւ ԶԼՄ-ների  ֆինանսական հոսքի վրա ազդելու հնարավորությունը, ինչը ներգործության որոշակի ձեւ է:

Մտահոգություն է առաջացնում նաեւ հայտարությունն այն մասին, որ իշխանություններն իրենց ենթակայության տակ ԶԼՄ-ներ չունեն: Սա նշանակում է, որ գույքի բաժանումը կարող է սկսվել հենց դրանից»,- նշեց նա:

Փորձագետը նշեց, որ ԶԼՄ մասնակցությամբ դատավարությունների թվի աճը նույնպես նրանց թուլացնելու նպատակ է հետապնդում, քանի որ դատավարությունները նշանակում են լրացուցիչ ֆինանսական ծախսեր:

«Հատկանշական է, որ վերջին տարում ԶԼՄ դեմ դատական հայցերը հասել են 91-ի:

Սա ավելին է քան 5 տարվա ընթացքում միասին վերցրած: Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ները հարուստ կազմակերություններ չեն, ապա սա լուրջ հարված է նրանց համար»,- պարզաբանեց Ենոքյանը:

Նա հավելեց, որ համապատասխան հանձնաժողովի կոշտ վերաբերմունքը  նույնպես խոսում է ԶԼՄ-ների դեմ որոշակի ճնշման մասին, քանի որ փոքր խախտումների համար պատժամիջոցները կարելի է չկիրառել, սակայն այդպես չի արվում:

«Հարց է առաջացնում նաեւ այն, թե ինչի վրա է ծախսվում 8.2 մլրդ դրամ գումարը, որը հատկացվում է Հանրային հեռուստատեսության  բյուջեից, հաշվի առնելով, որ նրանց հաղորդումների վարկանիշը մի քանի անգամ զիջում է որոշ հեռուստաալիքների հաղորդումներին:

Հատկանշական է, որ պետությունը բնապահպանության համար ծախսում է 3 մլրդ դրամ, գործազրկության՝ 1.7 մլրդ դրամ»,- ընդգծեց փորձագետը:

Նա հայտարարեց, որ իշխանությունները գնում են Առաջին ալիքի  փաստացի մենաշնորհման եւ հզորացման ճանապարհով:

«Այդ մասին է վկայում նաեւ այն, որ նախատեսվում է 5 պարտադիր ալիքներ ունենալ, որոնք որոշակի ուղղվածություն կունենան եւ դրանք բոլորը կպատկանեն Հանրային հեռուստատեսությանը: Նման բան անգամ Բրեժնեւի ժամանակ չկար»,- ասաց նա: