Այս տարի ավելի քան 3000 մարդ ժամանել է Իրան Սուրբ Թադեւոս հայկական վանքում ուխտագնացության համար: Այդ մասին հաղորդում է IRNA-ն:
Համաձայն աղբյուրի՝ այդ միջոցառումը մեծ նշանակություն ունի Իրանում բնակվող հայերի համար, որոնք ժամանում են իրենց հարազատների եւ մտերիմների հետ միավորվելու եւ հեռավոր բարեկամներին տեսակցելու համար:
Նշենք, որ այսօր անցկացվում է նաեւ մկրտության արարողություն:
Սուրբ Թադեւոս վանական համալիրը 2008 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:





























