Իրանի իշխանությունները թույլատրել են վիրտուալ արժույթների մայնինգը՝ հիմք չընդունելով դրա հետ կապված ռիսկերը, տեղեկացվում է երկրի նախագահի կայքում։

«Նախարարների խորհուրդը... համաձայնում է կրիպտոգրաֆիական մշակման ապրանքի մայնինգի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Որոշման համաձայն՝ կրիպտոարժույթները կարող են օգտագործվել՝ հաշվի առնելով դրա հետ կապված ռիսկերը, միեւնույն ժամանակ, դրանք չեն աջակցվի կամ ապահովվի կառավարության եւ բանկային համակարգի կողմից։

Նշվում է, որ վիրտուալ արժույթները չպետք է օգտագործվեն ներքին տրանզակցիաներում եւ կհարկվեն հարկով, ինչպես արդյունաբերության այլ ոլորտներում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։