Երեւանում երեկ հուլիսի 28-ին, Երեւանի սրճարաններից մեկում աշխատող երիտասարդ աղջիկը «ջրվելու» հետեւանքով աչքի վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ ձախ աչքի ակնագնդիկի այրվածք ախտորոշմամբ իրենց է դիմել մի բնակչուհի:  Ոստիկանները պարզել են, որ Երեւանի սրճարաններից մեկում Վարդավառի տոնի հետ կապված մի քաղաքացի շշով հեղուկ է լցրել եւ աղջիկը աչքին ստացել է նշված վնասվածքը»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշանակվել են փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր: