Ամերիկյան Ֆլորիդա նահանգի 53-ամյա բնակիչ Դուայթ Բեթթները հրաժարվել է համբուրել իր 92-ամյա հարեւանուհուն` Հելեն Սթոդինգերին: Ի պատասխան Բեթթների մերժման, տիկինն ուղեւորվել է իր տուն, հանել 3 մմ-անոց կիսաինքնաձիգ ատրճանակը եւ մի քանի կրակոց արձակել հարեւանի տան վրա:
Հելեն Սթոդինգերն իր գործողությունները բացատրել է նրանով, որ տղամարդը հոգեկան վնասվածք է հասցրել իրեն: Ավելին, նա նշել է, թե սկզբնապես մտադրվել էր ցանց սարքել Բեթթների մեքենան, սակայն հետո մտքափոխ է եղել:
Ներկայումս Սթոդինգերը ձերբակալված է, եւ նրան մեղադրանք է առաջադրվելու:





























