Հայաստանում հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա էլի մի քանի աստիճանով, բայց արդեն առաջիկա ուրբաթ շոգը տեղի կտա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին ջերմաստիճանի անկման պատճառով օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում վայրկյանում 18-20 մետր արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +22+24, վաղը ցերեկը՝ +38+40։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+34,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+34,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+34,  

Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+34,  

Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+38,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+34, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +37+39,

Արարատում գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +38+40,  

Արմավիրում գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +38+40,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+34,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +40+44,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +30+35,

Արցախում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+35։