Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում այսօր՝ մարտի 24-ին տեղի է ունեցել վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:

Մասնավոր Վարդապետության աստիճանի համար թեզ էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը՝ «Լինել Աստված». մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության» թեմայով:

Նախնական քննությունից հետո թեզն արտոնվել էր բանավոր պաշտպանության հանձնաժողովի կողմից, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իբրեւ նախագահ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Առաջիկայում Հայր Մեսրոպը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա մասնավոր վարդապետության աստիճան: