ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 30-ին, կազմել է 475.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.35 դրամ (աճել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 579.82 դրամ (նվազել է 7.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (աճել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  250.73 դրամ, ոսկի՝  21,708.58 դրամ, պլատին՝  13,293.93 դրամ: