Իրավապահների եւ ցուցարարների առաջին բախումներն են գրանցվել Բրյուսելի Լուա փողոցում, որը տանում է դեպի եվրոպական առաջատար կառույցների տարածք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները փորձել են հարձակվել ոստիկանական պարեկակետերի վրա, եւ ոստիկանությունը ստիպված է եղել ջրցաններ օգտագործել:

15 հազար ցուցարարներ շարժվել են Եվրոթաղամասի ուղղությամբ, որտեղ ընթանում է ԵՄ երկօրյա գագաթաժողովը: Դրանում 27 երկրների ներկայացուցիչները պետք է հաստատեն «Եվրոյի պակտը»` միտված եվրոպական տնտեսության  մրցունակության բարձրացմանը:

Ցուցարարները պահանջում են եվրոպական առաջնորդներից հրաժարվել աշխատավարձերի, սոցվճարների եւ գործազրկության նպաստների ինդեքսացիայի կրճատումից, թոշակի տարիքի բարձրացումից եւ այլ միջոցառումներից, որոնք ուղղված են բյուջեի դեֆիցիտի կրճատմանը: