Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության գլխավոր գրասենյակում մարտի 24-ին տեղի է ունեցել Հանրային պալատի հերթական նիստը, որտեղ գլխավոր հարցը եղել է ընդդիմության ապրիլի 2-ի հանրահավաքը, տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:

«Մուսավաթի» ընդդիմադիր առաջնորդ Իսա Ղամբարը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է արտոնեն ապրիլի 2-ի հանրահավաքը, հակառակ դեպքում, Շատրվանների հրապարակում կանցկացվի չարտոնված հանրահավաք: Նա կոչ է արել լուրջ նախապատրաստվել միջոցառմանը:

Բանաձեւում նշված է, որ հասարակությունում արմատական փոփոխությունների երաշխիք կարող են լիներ խորհրդարանական նոր ընտրությունները, եւ նոր Սահմանադրությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ է լուծարել ներկայիս կառավարությանը, քննել նախարարների կոռուպցիոն քայլերը: Ապրիլի 2-ի հանրահավաքի մասնակիցներին խորհուրդ է տրվել բռնությանը պատասխանել բռնությամբ: