ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվել գարնանային աշխատանքների կազմակերպման եւ գյուղացիներին սերմացուներով ապահովելու հարցերին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործընթացն անհրաժեշտ է պահել խիստ վերահսկողության տակ, ինչը թույլ կտա ապահովել նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացումը:

Նա համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցել է վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: