Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի ատենակալները մարտի 24-ին մեղավոր են ճանաչել Գլխավոր հետախուզական վարչության փոխգնդապետ Դմիտրի Ստրիկանովին՝ մարդկանց վաճառքով զբաղվելու մեջ, տեղեկացնում է Lenta.ru:

Փոխգնդապետին ներկայացված 97 մեղադրանքներից ատենակալները միայն հինգն են համարել իրավաչափ: Փոխգնդապետի հետ դատարանի դատին են ներկայացվել նրա 13 ենթադրելի հանցակիցները:

Նշենք, որ Ստիկանովը եւ նրա հանցակիցները ձերբակալվել են 2007 թվականի  մարտի 14-ին: 1999 խումբը զբաղվել է կանանց առուվաճառքով, նրանք ստիպել են կանանց զբաղվել մարմնավճառությամբ: Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի կին քաղաքացիներին նրանք մատակարարել են Իսրայել, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Հունաստան, Հոլանդիա եւ Արաբական միացյալ էմիրություններ: Հանցագործների գործունեությունից տուժել է 129 կին, այդ թվում` անչափահասներ: