Գիտնականներն աստղ են հայտնաբերել, որը Ծիր Կաթինի կենտրոնից շարժվել է հրեշավոր արագությամբ՝ վայրկյանում 1700 կմ արագությամբ, գրում է Planet Today-ը:

Նշվում է, որ դա գերազանցում է Արեգակի արագությունը 8 անգամ:

Բացահայտումն արվել է բարձր արագությամբ շարժվող աստղերի ուսումնասիրման ժամանակ:

Ուսումնասիրությունների հիմնական նպատակը եղել են աստղային հոսքերը, որոնք ձեւավորում են տարբեր կառուցվածքներ Ծիր Կաթինի շուրջ, ինչպես նա այլ գալակտիկաներից եւ աստղային կուտակումներից գործընթացներ: Այդ ծրագիրը ստացել է S5 անվանումը, իսկ հայտնաբերված աստղը՝ S5-HVS1: 

S5-HVS1-ի տարիքը հետազոտողները գնահատել են մոտ 500 մլն տարեկան: ԸՆդ որում, նշվում է, որ գալակտիկայի կենտրոնը աստղը լքել է 4,8 մլն տարի առաջ: