Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, թե Սիրիայի եւ Իրանի նկատմամբ հարկ է կիրառել նույն այն միջոցներն ու սկզբունքները, ինչ Լիբիայի դեպքում, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Լիբերմանի խոսքով, Թեհրանն ու Դամասկոսն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում աշխարհի համար, քան Տրիպոլին:

Նախարարը նշել է նաեւ, որ Իրանն ու Սիրիան պատասխանատվություն են կրում ցույցերի դաժան ճնշման համար:

Նշենք, որ ներկայումս արեւմտյան երկրների զինված ուժերը գործողություններ են իրականացնում Քադաֆիին հավատարիմ զորքերի դեմ: