ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:  Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:

Պատվիրակության կազմում  են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը  հանդիպումներ  կունենա Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: