Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:



























