«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) վարչական գրասենյակում տեղի է ունեցել «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգեւատրման արարողությունը: 10 հայ երեխաներ` Հայաստանից եւ Սփյուռքից ստացան Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ «ԱրմենՏել» ընկերության կողմից նվերներ:
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցել են շուրջ 1000 աշակերտ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի ավարտից հետո 160 լավագույն նկարները ցուցադրվել են Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում:
Նշենք, որ մրցույթ-փառատոնի նպատակն է հայտնաբերել առավել շնորհալի մանուկներին Հայաստանում եւ Սփյուռքում, ինչպես նաեւ խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը եւ հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ: Մրցույթ-փառատոնը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից, իսկ կազմակեպմանն աջակցել է «ԱրմենՏել» ընկերությունը:




























