Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկել են «Արվեստի ծիածան» եւ «Երկիրն իմ մոլորակն է» նոր մանկական ծրագրերը` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Արվեստի ծիածան» ծրագրի շրջանակում մասնակից աշակերտները կծանոթանան արվեստի եւ դասական երաժշտության, ինչպես նաեւ հայտնի հեղինակների վերաբերյալ զրույցներին: Արդեն տեղի է ունեցել մասնակիցների առաջին այցելությունը, աշակերտներին ծանոթացրել են Լյուդվիգ վան Բեթհովենի «Լուսնի սոնատի» ստեղծման պատմությանը, ներկայացվել է Կոմիտասի արձանի սիմվոլիկայի նշանակությունը, ինչպես նաեւ ունկնդրել են Կոմիտասի եւ Պարույր Սեւակի կենդանության օրոք կատարված ձայնագրությունները։ Ծրագիրը եզրափակվել է վիոլենչելի եւ ֆորտեպիանոյի դուետ «Արս Լունգա»-ի կատարմամբ:

«Մեր մանկական ծրագրերի ռազմավարությունն է միավորել ստեղծագործական և ճանաչողական գործընթացը` դարձնելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվելու փաստը անմոռանալի յուրաքանչյուր երեխայի համար: Հնարավոր չէ թերագնհատել կրթական բաղադրիչի դերը 21 դարի թանգարանում, եւ մեզ համար կարևորագույն խնդիր է հանդիսանում նման միջոցառումների պարբերականության պահպանումը», - այցելության ավարտին նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պատասխանատու Վահագն  Մարաբյանը:  

«ԱրմենՏել» ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերը վառ օրինակ են հանդիսանում աճող սերնդի դաստիրակության հարցում: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն հայտնաբերել նորը, այլեւ հաղորդակցվել արվեստին` արտահայտելով իրենց տեսակետը այս կամ այն հարցի առնչությամբ», - ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Մասնակցության  համար կարելի է դիմել Գաֆէսճեան արվեստի կենտրոն` 010541932  և  010541934 հեռախոսահամարներով: Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է   մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերության եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջեւ կնքված երկարատեւ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համեգներ եւ այլ ստեղծագործական սեմինարներ` ուղված երեխաների եւ պատանիների գեղագիտական դաստիարակմանը: