Կոտ դ’Իվուարում մոտ մեկ միլիոն մարդ հնարավոր է լքի իր տունը` երկրում տեղի ունեցող անկարգությունների եւ քաղաքացիական պատերազմի սպառնալիքի պատճառով: Այս մասին այսօր` մարտի 25-ին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը, հաղորդում է «ֆրանս Պրեսս» գործակալությունը։

Նրա խոսքով երկրում քաղաքացիական պատերազմ է հասունանում, որը նպաստում է մարդկանց զանգվածային արտագաղթին: Մարդիկ վախենում են իրենց կյանքը վտանգի ենթարկել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Ֆլեմինգը նկատել է, որ մարդկանց մի մասը երկրի ավելի ապահով շրջաններ է հեռանում։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի սկզբին Կոտ դ’Իվուարում տեղի է ունեցել  նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, (որ տեղի էր  ունենում 2002թ քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ): Ըստ ԿԸՀ-ի, ընտրություններում հաղթող թեկնածուն Ալասան Ուատտարան է։