Մարքեթինգի hայկական ասոցիացիան վերջերս՝ փետրվարի 21-ից մարտի 1-ը իրականացրել է հետազոտություն, որի ընթացքում հարցումներ են անցկացվել նաեւ ինտերնետ ծառայությունների օգտագործման վերաբերյալ: Ձեզ ենք ներկայացնում ասոցիացիայից NEWS.am-ին տրամադրված տվյալները։

Այդ տեղեկատվության համաձայն՝ հարցումներն իրականացվել են Երեւանում, որին մասնակցել է 600 մարդ, սխալի տոկոսը` 4 տոկոս:

Ինտերնետ ծառայություններից Երեւանում օգտվում են հարցվողների 66 տոկոսը:   

Երեւանցիների կողմից ամենավարկանիշային վեբ կայքերն են odnoklassniki.ru-ն (27,1 տոկոս), facebook.com (23,9 տոկոս) և google.com/ru/am (22,9 տոկոս):