Արխանգելսկի մարզի զորավարժարանում  հեղուկ ռեակտիվ շարժողական համակարգ փորձարկելու ժամանակ զոհվել է «Ռոսատոմ»-ի 5 աշխատակից, հայտնել են պետական կորպորացիայի հաղորդակցությունների բաժնում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ռոսատոմում» հավելել են, որ եւս 3 մարդ վնասվածքներ եւ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Ներկայումս նրանք գտնվում են մասնագիտացված բժշկական հաստատությունում:

«Ողբերգությունը տեղի է ունեցել հեղուկ շարժողական համակարգում սնուցման իզոտոպային աղբյուրների ինժեներա-տեխնիկական ուղեկցության հետ կապված աշխատանքների փուլում:  Հրդեհի պահին «Ռոսատոմ» ի աշխատակիցները ստուգում էին են հեղուկ ռեակտիվ համակարգի համար մշակված իզոտոպային սնուցման աղբյուրները », - ասվում է հաղորդագրությունում:

Պետական կորպորացիան խոստացել է նաեւ օգնել զոհվածների ընտանիքներին:

Օգոստոսի 8-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Արխանգելսկի մարզում՝ զորավարժարանում, տեղի է ունեցել ռեակտիվ շարժողական համակարգի պայթյուն: Այդ ժամանակ  հայտնի էր  երկու զոհի եւ վեց վիրավորների մասին: Նրանց թվում, ինչպես նշվում էր, Պաշտպանության նախարարության և համակարգը մշակող ձեռնարկության ներկայացուցիչներ էին:

Աղբյուրները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Նյոնոկսկի վարչական շրջանում: Այնտեղ գտնվում է Ռուսաստանի ՌԾՈՒ զորավարժարանը: