ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին եւ քննարկել 2010-ի գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ 2011 թվականի անելիքներին առնչվող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված եւ նշել, որ կան անհրաժեշտ նախապայմաններ այն ավելի խորացնելու համար:




























