Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով մարտի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան:
Նախագահաի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաեւ այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը:





























