Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցել է Հայաստանի կառավարությանը առաջին բիզնեսի գրանցման մեկ պատուհան հիմնելու գործընթացում:
Երեւանում այսօր` մարտի 25-ին տեղի է ունեցել Կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել Կառավարության, գործարար ոլորտի եւ IFC-ի ներկայացուցիչները:
Կառավարությունը հայցել է IFC-ի աջակցությունը` բարելավելու իրավաբանական եւ անհատ ձեռներեցների համար գործարար միջավայրը, արդյունքուն նվազեցնելով նոր բիզնեսի գրանցման ժամանակահատվածը մոտ երկու շաբաթով: IFC-ի «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագիր»-ը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում IFC-ի ռազմավարության մասն է կազմում, որը ուղղված է աջակցել կառավարություններին բարելավելու ներդրումային միջավայրը փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտում:
IFC-ի Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագիրը իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության, Նիդեռլանդների կառավարության, Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ Կատալոնիայի առեւտրային խթանման կոնսորցիումի հետ համատեղ:
Հայաստանը դարձել է IFC-ի անդամ եւ բաժնետեր 1995 թվականին: IFC-ն ներդրումներ է կատարում Հայաստանում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի ր հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:




























