Ռուսաստանի Կեմերովոյի մարզում իրավապահ մարմինները պարզաբանում են մի կնոջ կողմից կատարված զանգվածային սպանության հանգամանքները։ Հանցագործը հաշվեհարդար է տեսել տանեցիների հետ, չգիտես ինչու՝ խնայելով միայն քրոջը, իսկ հետո կախվել է։

Մահացածների թվում են 4 եւ 6 տարեկան զարմիկները, ինչպես նաեւ նրանց 79-ամյա տատիկը։ Պարզվել է, որ բոլորը մահացել են բռնի մահով։ Միաժամանակ դեպքի վայրում հայտնաբերվել են շան եւ 28-ամյա կնոջ կախված մարմինները։

Հայտնաբերվել է նաեւ մի գրություն, որում կինը ներողություն է խնդրում քրոջից եւ զգուշացնում, որ նա տուն մտնի միայն ոստիկանության աշխատակիցների հետ։