Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում հակակառավարական ցույցի ընթացքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը` վկայակոչելով ականատեսներին:

Զոհերի մասին տեղեկություններն առայժմ անկախ աղբյուրներից չեն ստացվել, մարտի 25-ին դեռ դիակներ չեն տեղափոխվել տեղական դիահերձարան:

Սիրիայի տեղեկատվության նախարար Մոհսեն Բիլյալը միեւնույն ժամանակ հայտարարել է, թե իրավիճակը երկրում հանգիստ է, եւ առավել եւս կրակոցներ չկան:

Մարտի 25-ին իրավապահները ցրել են Դամասկոսում կայացած ցույցը: Մի քանի հարյուր մարդ դուրս էր եկել փողոց` աջակցելու Դերաայի ցուցարարներին: տասնյակ մարդիկ ձերբակալվել են: