Վերջին 3 տարիներին Երեւանում կանխամտածված սպանությունների նվազման միտում է գրանցվել։ Այս մասին մարտի 25-ին կայացած ասուլիսում հայտարարել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը։
Նրա խոսքով՝ 2008թ. գրանցվել է 40 կանխամտածված սպանություն, 2009թ.՝ 28, իսկ 2010-ին 15 դեպք։ Այս տարվա երկու ամիսներում գրանցվել է 2 կանխամտածված սպանության դեպք, երկուսն էլ բացահայտվել է։





























