Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը երկրի խորհրդարանում պատմել է, թե ինչու են վրացական դպրոցներում վերականգնվել ավարտական քննությունները։
«Շրջանավարտը պետք է իմանա, որ վալենտականությունը Սուրբ Վալենտինի օրը չէ, ոչ էլ Շառլ դը Գոլը՝ Եգիպտոսի փարավոն»,- նախարարի խոսքերն է մեջբերում «Նովոստի Գրուզիան»։
Նրա խոսքով, ատեստավորման քննություններ այս տարի Վրաստանում անպայման կանցկացվեն՝ չնայած նրան, որ սովորողների մեծ մասը դեմ է դրան։ Միաժամանակ՝ հաշվի առնելով իրավիճակը, երբ տարիներ շարունակ Վրաստանում ավարտական քննություններ չեն անցկացվել, իրազեկվածության ցածր մակարդակ է գրանցվել։
«Մարդը պետք է ե՛ւ քիմիա, ե՛ւ կենսաբանություն, ե՛ւ մաթեմատիկա իմանա, թեկուզ հետո դրանք չի սովորելու»,- ընդգծել է Շաշկինը։





























