Մինչ միջազգային կոալիցիայի մասնակիցները շարունակում են վիճաբանել Լիբիայի օպերացիայի ժամկետների շուրջ, տեղեկություններ են ստացվում Արեւմուտքի գաղտնի ռազմադիվանագիտական աղբյուրներից, որոնք մտորելու առիթ են տալիս:
Նրանցից մեկը մարտի 25-ին «Ինտերֆաքսին» հայտնել է, որ գործողությունը կարող է տեւել երկու շաբաթից երկու ամիս։ «Ինտերֆաքսի» աղբյուրը պարզաբանել է, որ գործողության ժամկետները եւ հեռանկարները կախված են նրանից, որ ինչպես կարելի է ղեկավարել տարածքը. «Անվտանգությունն օդից ապահովելը դժվար է, անհրաժեշտ է անմիջական հաղորդակցություն զինված ուժերի հետ»,- ասել է նա։
Անցած օրը երկու մարտական թռիչք են կատարել կանադական CF-18 կործանիչները։ Ինչպես հայտնում է «Վեստին», նրանք օգտագործել են 500 ֆունտ քաշով ավիառումբեր։
Կանադայի պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է այդ տեսանյութը, որը շուտով հայտնվել է YouTube-ում։





























