ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր՝ օգոստոսի 12-ին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը:
Նախատեսված են հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Այցի ընթացքում նախատեսված են նաեւ ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակների միջեւ աշխատանքային քննարկումներ:


























