Երեւանի Կարեն Դեմիրճյանի մետրոպոլիտենի աշխատանքը այսօր` մարտի 25-ին ժամը 19:00-ին վերականգնվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, նշելով, որ մետրոյի աշխատանքի դադարեցման պատճառը վագոններից մեկում տեխնիկական անսարքությունն է եղել:
Նշենք, որ Երեւանի մետրոյի աշխատանքը դադարեցվել էր ժամը 18:45-ին: Մասնավորապես, ուղեւորներին թույլ չեն տվել մտնել «Հանրապետության հրապարակ», «Մարշալ Բաղրամյան» եւ «Բարեկամություն» կայարաններ:





























