Հորդանանի գործող իշխանությունների կողմնակիցների եւ կառավարությունից բարեփոխումներ պահանջող երիտասարդության՝ մայրաքաղաք Ամմանում տեղի ունեցած բախման արդյունքում տուժածների թիվն անցել է 100 մարդուց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվում էր 57 տուժածների մասին։ Մարտի 25-ին իշխանությունների կողմնակիցները ցուցարար երիտասարդների վրա քարեր էր նետել։
Հորդանանում հակակառավարական ցույցերն անցկացվում են 2011 թվականի առաջին ամիսներից։





























