Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Թուրքիայից Եմեն զենք է արտահանվել: Ինչպես տեղեկացնում է TRT Russian-ը, Անկարայի արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած հայտարարությունում ասված է. «Նույնիսկ խոսք չի կարող լինել այն մասին, որ մեր գերատեսչությունը զենքի արտահանման թույլատրություն է տվել, որն էլ ավելի մեծ թվով եմենցի զոհերի պատճառ կարող է դառնալ»։

Հիշեցնենք, որ թուրքական եւ միջազգային մի շարք լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որոնց համաձայն, Թուրքիան Եմեն է արտահանել 16 հազար միավոր զենք։ Զենքի տեղափոխումը կանխել են Արաբական Միացյալ Էմիրություններում։

Մամուլի հաղորդագրությունում նշված է սակայն, որ տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։