Երեւանի Արաբկիր վարչական շրջանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել երկու անձի եւ դիմել փախուստի:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե մարտի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյուլբենկյան եւ Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 31-ամյա Մարինա Գ.-ին եւ 35-ամյա Ծովինար Ա.-ին, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























