Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային խորհուրդ է տվել հետեւել իր օրինակին եւ գրանցվել Twitter-ում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` այս խորհուրդը տվել է Կիեւում` Բրյուսելից Կիեւ վերադառնալուց:

Ընդդիմադիր գործչի խոսքով Կուչման, որի դեմ ավելի վաղ դատական գործ էին հարուցել, կարող է իր նման միկրոբլոգով հաղորդել դատախազություն կատարած բոլոր այցերի մասին։ Տիմոշենկոն ասել է, որ նույնիսկ պատրաստ է իր iPad-ը նվիրել նախկին նախագահին։