Աշտարակում գողության չհաջողված փորձ է եղել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 25-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնին կից պահպանության բաժանմունքի կենտրոնացված պահպանության դիտակետում ստացված ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1978 թ. ծնված Գնել Դ.-ն գողություն կատարելու նպատակով կոտրել է ֆիրմաներից մեկի դրամարկղի մուտքի դռան փականը, ինչի հետեւանքով միացել է պահպանման ձայնաազդանշանի համակարգն ու նա չհասցնելով դրամարկղից գողություն կատարել՝ բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:





























