Թուրքիայում մի ընկերություն վաճառքի է հանել ուսանողների համար հատուկ պամպերսներ, որոնք կօգտագործվեն երկարատեւ ընդունելության քննությունների ժամանակ։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  պամպերսները վաճառքի հանած ընկերության սեփականատեր Նիյազի Չափան նշել է, թե երկար տեւող  քննությունների ընթացքում ուսանողներին արգելված է զուգարան գնալ, որը բացասական է անդրադառնում քննության արդյունքների վրա։

Չափանը նշել է, թե ուսանողական պամպերսներն արժեն 1 դոլար, որոնց օգտագործելու ժամանակ հոտ չի տարածվում եւ մեզը չի վնասում հագուստը։