Վրաստանը կանգնած է արտաքին եւ ներքին մարտահրավերների առջեւ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Վրացական «Պիրվելի» գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին ասել է, թե Վրաստանի համար հիմնականում  վտանգ են ներկայացնում նրանք, որոնց կարծիքով իրենք քաղաքական գործիչներ են:

«Մենք պատերազմի մեջ ենք, ոչ միայն երկրից դուրս, այլեւ երկրի ներսում: Մարդիկ կան, որոնք պատրաստ են բարգավաճել` Վրաստան այլ երկրից զորք բերելու հաշվին: Նրանք ոչնչի չեն հասնի, ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք դավաճաններ են, եւ որոնց համար հայրենիքը նշանակություն չունի, քանի ոչ վրաց ժողովուրդը նրանց երբեք չի ընդունի»,- հայտարարել է Սահակաշվիլին: