Վրաստանում կեղծ տեղեկանքներ պատրաստելու համար 7 բժիշկ է ձերբակալվել, հայտնում է  վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:

Վրաստանի Պաշտպանության նախարարության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, թե հատուկ գործողությունն անցկացվել է երկրի ողջ տարածքում, եւ բժիշկներին ձերբակալել են Թբիլիսիում, Ռուսթավիում եւ Ագարայում:

Նրանց պատրաստած կեղծ տեղեկանքներով քաղաքացիները ազատվում էին ռազմական ծառայությունից, նաեւ ազատվում էին պահեստազորից:

Նախարարությունը հրապարակել է նաեւ օպերատիվ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է բժիշկը հաճախորդին բացատրում` ինչպես է պետք պատճառաբանել երիկամների ցավը`տեղեկանքը վերցնելուց հետո:

Ձերբակալվածներին սպառնում է 7 տարվա ազատազրկում: