Ղարաբաղյան հակամարտության  գոտում ԵԱՀԿ գնահատման առաքելության մասին զեկույցը սուբյեկտիվ բնույթ է կրում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ղարաբաղցի պատգամավոր Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, առաքելության առաջադրանքն ի սկզբանե սխալ էր դրված՝ ուսումնասիրություններ անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղի ներսում եւ անվտանգության գոտու տարածքում։ «Զուգահեռ առաջադրանք չէր դրվել ուսումնասիրել Ադրբեջանի վերահսկողույթյան տակ գտնվող տարածքներում»,- նկատեց պատգամավորը։

Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտության լուծման առաքելությունն ստանձնած առաքելությունն իրավունք չուներ գնալ նմանօրինակ  միակողմանի մոտեցման եւ պետք է հավասար մոտեցում ցուցաբերեր երկու կողմերին էլ։

Նշենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 7-13-ն իրականացված ԵԱՀԿ գնահատման առաքելության վերաբերյալ զեկույցը Վիենայում ներկայացվել էր մարտի 24-ին։