Երեւանում 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ ոչխարների գլխաքանակը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 44,1 տոկոսով։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։

Նշենք, որ հանրապետության մյուս մարզերում ոչխարների թվաքանակի էական փոփոխություն չի արձանագրվել։ Ընդհանուր առմամբ Հայաստանում հաշվառված է 503,6 հազ. ոչխար։ Ամենաշատ ոչխարներ կան Գեղարքունիքի մարզում՝ մոտ 87 հազ գլուխ։

Ընդհանուր առմամբ՝ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ Երեւանում հաշվառված են 2200 ոչխար, 1700 խոշոր եղջերավոր անասուն, 7300 խոզ։