Դոնի Ռոստովի ռեստորաններից  մեկում ծագած ծեծկռտուքի արդյունքում մեկ երիտասարդ է զոհվել; Միջադեպը տեղի է ունեցել մարտի 26-ին ժամը մոտ  06:30-ին Սեմաշկո փողոցի վրա գտնվող «Կուլտուրայի պարկ» ռեստորանում:

Ողջ գիշերը հաստատությունում անցկացրած երկու խմբերի միջեւ ծագած կոնֆլիկտի ժամանակ տրավմատիկ ատրճանակից մի երիտասարդ է սպանվել: Կռվի բոլոր ականատեսներն ու մասնակիցները ձերբակալված են, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս իրվապահ մարմինները կասկածյալին են փնտրում: Կռվի դրդապատճառները դեռ ճշտված չեն, սակայն հայտնի է, որ այն ազգային հողի վրա չի եղել: