Լիբիայում Արեւմուտքի երկրների ռազմական օպերացիաների հրամանատարի պաշտոնում կանադացի գեներալ է նշանակվել: Հրամանատարությունն առաջիկա կիրակի կամ երկուշաբթի ստանձնելու է ՆԱՏՕ-ն, հաղորդում է Associated Press-ը:
Կանադայի պաշտպանության նախարար Փիթեր Մակքեյի խոսքով` հրամանատարությւոնը ստանձնել է գեներալ-լեյտենանտ Շառլ Բուշարը, ով նախկինում զբաղեցրել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության (NORAD) հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի` մարտի 17-ին ընդունած բանաձեւով Քադաֆիի ռեժիմի դեմ օտարերկրյա ռազմական օպերացիայի իրականացման հնարավորություն էր տրվում:





























