Ալժիրում մարտի 26-ին ոստիկանությունը արգելափակել է ցուցարարներին, ովքեր փորձել են կազմակերպել յոթերորդ երթը` «Հանուն ազատության. արդարություն եւ արժանապատվություն» կարգախոսով:
Մի քանի ցուցարարներ առավոտից հավաքվել են Մայիսի 1-ի հրապարակում: Սակայն մինչ երթը սկսելը` կանգնեցվել են ոստիկանության կողմից, քանի որ բոլոր փողոցներն արգելափակված են եղել:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ալժիրի մայրաքաղաքում անցկացվել էին չարտոնված բողոքի ակցիաներ` «Միավորում` հանուն ժողովրդավարության եւ մշակույթի» ընդդիմադիր կուսակցության կողմից: Հանրահավաքի մասնակիցները պահանջել էին չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, ազատ արձակել ժողովրդական բողոքի մասնակիցներին, ապահովել լրատվամիջոցների ազատությունը եւ այլն:





























