Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)  պետք է ակտիվացնի իր գործունեությունը` անհետ կործաների որոնման ուղղությամբ:  Այս մասին NEWS.am –ին ասել է  «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ»  հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը, ով նաեւ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ է:

Նրա խոսքով` տեղեկություններ կան 50 անհետ կորած հայերի գտնվելու վայրի մասին: Ընդհանուր առմամբ, խորհրդի տվյալներով, ղարաբաղյան հակամարտության արդյունքում, անհետ կորած հայերի թիվն ավելի քան 400 է: «Դեկտեմբերի վերջին մենք ԿԽՄԿ-ին ենք փոխանցել հստակ տվյալներ 20 քաղաքացու մասին: Բայց  կոմիտեն չգիտես ինչու այդ հարցով չի զբաղվում: Մենք տեղեկություններ ունենք եւս 30 քաղաքացու մասին», - նշել է Ռ. Առաքելյանը:

ԿԽՄԽ-ն պետք է ակտիվացնի գործունեությունն այդ ուղղությամբ, հակառակ դեպքում հկ նախագահն սպառնում է բողոքի ցույցերի անցկացում երեւանյան պատվիրակության գրասենյակի դիմաց:

ԿԽՄԿ տվյալներով` ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Հայաստանից անհետ կորածների թիվն անցնում է 200 –ից: Պատերազմի ընթացքում Հայաստանից եւ Ղարաբաղից անհետ կորածների ընդհանուր թիվը գերազանցում է հազարը: