ԱՄՆ Օլբանի (Նյու Յորքի նահանգ) քաղաքում  վաճառվել է վիճակախաղի տոմս, որի գնորդը շահել է $319 մլն: Սա  «Մեգա միլիոնս» վիճակախաղի հինգերորդ խոշոր շահումն է, որն անցկացվում է  2002թ-ից , գրում է Vesti.ru-ն:

Տոմսը գնվել է թերթերի կրպակից` ոչ հեռու Նյու Յորքի օրենսդիր մարմնի շենքից, որտեղ տեղական կոնգրեսականները քննարկել են բյուջետային դեֆիցիտի կրճատման հարցը:

Երջանիկ ամերիկացին, որի անունը դեռեւս հայտնի չէ, իր շահումը կարող է ստանալ մարտի 28-ին, քանի որ հանգստյան օրերին «Մեգա միլիոնսի» գրասենյակները փակ են: Ընդ որում` նա գումարը կարող է պահանջել մեկ տարվա ընթացքում` ունենալով շահող տոմսը:

Նա նաեւ կարող է որոշել գումարն ստանալու կարգը: Առաջին տարբերակով նա կարող է գումարն ստանալ 25 տարվա ընթացքում` հավասար մասնաբաժիններով, մյուս տարբերակով` կարող է ստանալ միանվագ, բայց կգանձվի եկամտահարկ, իսկ բուն գումարն այս դեպքում կկազմի 202,9 մլն դոլար: