Սիրիայում հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանությունները ԱՄՆ երկու քաղաքացու են ձերբակալել: Տեղական ոստիկանությունում են հայտնվել Վերմոնտ նահանգից 21-ամյա ուսանող Պետիկ Ռուտը եւ Տեխասի բնակիչ, 32-ամյա ինժեներ Մոհամեդ Ռադվանը: Երկուսն էլ պնդել են, թե ընդամենը հետեւել են հանրահավքին, սակայն իշխանությունները կարծում են, թե նրանք անմիջական մասնակցություն են ունեցել:

Վերջին մի քանի օրերին Սիրիայում հակակառավարական նոր ելույթների ալիք է սկսվել: Նախօրեին առնվազն 6 մարդ է զոհվել Լաթակիա քաղաքում ոստիկանական ուժերի հետ բախումների ժամանակ: Դրանից մեկ օր առաջ Դարաա քաղաքում հակակառավարական հանրահավաքների մասնակիցների եւ զինվորականների բախման ժամանակ ավելի քան  20 մարդ էր զոհվել:

Հիշեցնենք, որ 2011թ-ին մարտի 20-ին Դարաա քաղաքում ամենախոշոր բողոքի ակցիան էր անցկացվել, որը ցրել էին ոստիկանական ուժերը: Հաղորդվում է, որ զոհերի թվում անչափահասներ էլ են եղել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արտակարգ դրության վերացում, կառավարության արձակում, սեփականության իրավունքի գրանցման օրենսդրության մեղամացում եւ այլն: Արվում են նաեւ հեղափոխության կոչեր: