Վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ ռեակտորի մոտ ծովի ջրերում ռադիոակտիվ յոդի մակարդակը 10 մլն անգամ գերազանցել է թույլատրելիի սահմանը: Նման տվյալներ է հրապարակել Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալությունը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` աշխատակիցներին տարհանելու որոշում է կայացվել, գրում է Gazeta.ru-ն:
Ատոմակայանի առաջին ռեակտորի մոտ ռադիոակտիվ նյութերի մակարդակն ավելի ցածր է. այստեղ թույլատրելիի սահմանը գերազանցվում է 10 հազար անգամ:





























