ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, կոնգրեսական Դենիս Կուսինիչը մտադիր է օրինագիծ առաջարկել, որով Լիբիայում ԱՄՆ ռազմական օպերացիան ֆինանսավորումից կզրկվի:

 «Ես կառաջարկեմ այդ օրինագիծը: Տեսնենք, ինչպիսին կլինեն արձագանքները», - ասել է Կուսինիչը մարտի 26 –ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Դեռ նախորդ շաբաթ կոնգրեսականը հայտարարել էր, թե այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փաստացի ռազմական գործողություններ է սկսել` առանց կոնգրեսի համաձայնության, արդեն Սահմանադրության խախտում է, ինչը կարող է իմպիչմենտի առիթ դառնալ:

Կուսինիչը Օբամայի մրացակիցն է եղեղ մինչ  2008թ. ընտրությունները`  փրայմերիզների ժամանակ:

Հաղորդվում է, որ մարտի 28 –ին Օբաման լիբիական օպերացիայի նպատակների վերաբերյալ ուղերձով կդիմի ժողովրդին: