Դաղստանում մարտի 26-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում հրազենի գործադրումից մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել է: Այս մասին հաղորդել է Դաղստանի ՆԳՆ-ի աղբյուրը:
«Մարտի 26-ի ցերեկը Կարաբուդաղքենդի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, նախնական տվյալներով, մասնակցել է 50-100 մարդ: Կռվի մասնակիցներից մեկը կրակ է բացել, արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը` վիրավորվել: Կրակողը փախուստի է դիմել, ներկայումս որոնման մեջ է», -հողորդել է աղբյուրը:
Իրադարձության վայրում հայտնաբերվել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգի պահունակ, փամփուշտներ, ինչպես նաեւ տարբեր տրամչափի պարկուճներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























